15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2016

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ […]

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Հանրապետության Նախագահը կարևորել է համազեկուցողների հետ պարբերական բնույթ ստացած երկուստեք օգտակար հանդիպումներն ու քննարկումները: Նշելով, որ այս տարի լրացավ Եվրոպայի […]

Կաննի փառատոնի բացումը․ աստղային ամենահիշվող կերպարները /ֆոտոշարք/

Երեկ երեկոյան տեղի ունեցավ հեղինակավոր Կաննի 69-րդ փառատոնի բացումը։ Անկասկած, փառատոնի բացմանը սպասում են ոչ միայն մասնակից-ֆիլմերի հաջողությունների մասին իմանալու համար, այլեւ աստղերի՝ կարմիր գորգին հայտնվելու համար։ Յուրաքանչյուր տարվա նման աստղերն ամեն ինչ արեցին՝ կարմիր գորգին փայլելու համար։ Եւ ինչպես միշտ՝ ոմանց մոտ ստացվեց, ոմանց մոտ՝ ոչ այնքան։ Ահա աստղային ամենահիշվող կերպարները՝ Կաննի փառատոնի բացման […]

Ի՞նչ վիճակում են առաջնագծի ազատամարտիկները /վիդեո/

Առաջնագծում իրենց առաքելությամբ գտնվող բժիշկները շարունակում են արձանագրել հրատապ օգնության կարիք ունեցող դեպքերը: Նրանք  իրենց մասնագիտության շրջանակներում իրազեկում և ճիշտ կողմնորոշում են սահմանապահ զինվորին՝ առիթի  դեպքում ճիշտ գործողություններով կանխել  հետագա բարդությունները: Henaran.am-ի առաջնագծում հանդիպել է Արագածոտնից եկած 6 զինվորական բժիշկների: «Ամփոփելով մեր մի քանի օրվա աշխատանքները կփաստեմ, որ սա դեռ կատարվելիք աշխատանքի սկիզբն է»,-նշեց Արագածոտնի […]

Կրթության նախարարը փոփոխում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով   փոփոխություններ են կատարվել «Ոսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում»: Նախարարի հրամանով կատարված  փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական […]

Խորհրդի նիստում քննարկվել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները և ՀՀ 2017-2018 թթ. ճշգրտված և […]

Ձգել ոչ թե գոտիները, այլ ձեռնաշղթաները

‹‹Շատ վաղուց է եկել ժամանակը, որ այս երկրում ոչ թե գոտիները ձգեն, այլ այն մարդկանց ձեռնաշղթաները, ովքեր թալանել են երկիրը››, – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինս ընդգծեց՝ մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար կան այլ ուղիներ, քանի որ գոտիները ձգելով այս պարագայում հարց չի լուծվի: ‹‹Եթե […]

Մխիթարյանը կերկարաձգի՞ պայմանագիրը «Բորուսիայի» հետ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան զրուցել է գերմանական «Bild» պարբերականի հետ  ու  շեշտել՝ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ Մխիթարյանը երկարաձգելու՞ է պայմանագիրը «Բորուսսիայի» հետ, թե՞ ոչ: Հիշեցնենք՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև «Յուվենտուսը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի