15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ձգել ոչ թե գոտիները, այլ ձեռնաշղթաները

‹‹Շատ վաղուց է եկել ժամանակը, որ այս երկրում ոչ թե գոտիները ձգեն, այլ այն մարդկանց ձեռնաշղթաները, ովքեր թալանել են երկիրը››, – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինս ընդգծեց՝ մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար կան այլ ուղիներ, քանի որ գոտիները ձգելով այս պարագայում հարց չի լուծվի:

‹‹Եթե վարչապետը հակակոռուպցիոն մարմնի ղեկավարն է ու չգիտի՝ կոռուպցիան որտեղ է լինում ու ինչ ձևով է զարգանում, կարող եմ մի բան խորհուրդ տալ. թող գնա, հերթով տեսնի բոլոր պարգամավորների ապարանքները ու հետո  հայտարարագրերը նայի:

Հիմա գոտի ձգելով հարց չենք կարող լուծել: Այլ քայլեր պետք է արվեն. մտածելակեպն է պետք փոխել, տնտեսությունը վերաձևավորել, կադրային փոփոխություններ անել: Այսպիսի հարյուրավոր հարցեր կան››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ