22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրթության նախարարը փոփոխում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով   փոփոխություններ են կատարվել «Ոսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում»:

Նախարարի հրամանով կատարված  փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է հավաստագիր՝ հաստատված ուսումնական հաստատության կողմից, որը հիմք է հանդիսանում  փոխադրվելու  հաջորդ դասարան:Հավաստագիրը ներառում է գիտելիքների ստուգման բոլոր գնահատականները և սովորողի 4-րդ դասարանի տարեկան գնահատականները:

Միաժամանակ սահմանվել է, որ 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են «Հայոց լեզու և գրականություն» («Մայրենի») և  «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, իսկ ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից:

Նշենք, որ նախկին կարգով համապատասխան ժամաքանակով բացակայությունների դեպքում սովորողները պարտավոր էին հանձնել քննություններ ուսումնական պլանով սահմանված բոլոր առարկաներից, հետևաբար նոր կարգով սովորողի հաջորդ դասարան փոխադրումը դյուրացվում է, քանի որ քննությունների թիվը նախկին հինգի փոխարեն դառնում է երկու: Միաժամանակ 11-12-րդ դասարաններում 80-120 ժամ բացակայությունների նախկինում սահմանված սահմանային շեմը հասցվում է 120-200 ժամի, որը նույնպես   կարգում կատարված փոփոխությունների մեղմացնող դրույթներից է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ