07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդունել է «Պոլիմետալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովին և ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսին:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գործունեությունը և ներդրումային ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է ՀՀ տնտեսական զարգացման և աճի ապահովման առումով էական նշանակություն ունեցող պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության Իգոր Ֆինոգենովը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր հնարավորություններն արդյունավետ գործունեություն ծավալելու համար, և շուրջ 1200 աշխատակից ունեցող «Պոլիմետալ» ընկերությունը հետաքրքրված է ներդրումային ծրագրերի շարունակական իրականացմամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք ընդգծելով սոցիալական և բնապահպանական պատասխանատվության սկզբունքի կարևորությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ