07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2016

Երկու Անուշավանն էլ մի նպատակ ունեն.հանդիպեցին խրամատում/վիդեո/

Անուշավան Ֆիլենկոն զորակոչվել է Գյումրիից: 19 ամյա պատանուն Henaran.am-ի թղթակիցը հանդիպեց առաջնագծի ամենաթեժ կետերից մեկում: Անուշավանի հայրը ազատամարտիկ է եղել: Նա կյանքից հեռացել է որդու մեջ թողնելով  հայրենիքի հանդեպ սերը: Այս թեժ օրերին Անուշավանը անձամբ է ձգտել հայտնվել ամենաթեժ կետում: Նա խոսել չի սիրում, բայց ասում է, որ ամեն բան նորմալ է ու հայ զինվորը […]

Նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն  Հաղթանակի զբոսայգում այսօր` մայիսի 9-ի  լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ճանապարհ չունի անցնելու այն պատգամավորների հետ, որոնք Ազգային ժողովում նախորդ փակ հանդիպումը դարձրել էին չակերտավոր` «փակ»` տեղեկատվական արտահոսք կազմակերպելով: «Սա՛ է մեր իրականությունը: Կարծում եմ, որ պատգամավորների մեծամասնությունն իրենց պարտականությունները կատարում են: Այն մարդիկ, որոնք որ փորձել են ամբողջությամբ պատմել, […]

Մենք ունենալու ենք անկախ և տնտեսապես հզոր Արցախ. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը մշտապես Արցախի կողքին է: Այս մասին Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հավելել, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է լինել Արցախի կողքին: «Թշնամու կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը մեզ ավելի համախմբված ու միասնական դարձրեց, որի արդյունքում մենք ապահովվեցինք մեր հաղթանակը: Այո՛, Արցախի շուրջ մեկ անգամ ևս միավորեց համայն հայությունև և […]

Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Հաղթանակ զբոսայգի

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներն այսօր` Հաղթանակի օրվա առթիվ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Հաղթանակ զբոսայգի: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում՝ հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը: ՀՀ Առաջին նախագահին ուղեկցել է վերջինիս թոռնուհին: Ինչպես Հաղթանակի զբոսայգուց փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը Լեւոն Տեր- Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել […]

Մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հեարան» մամուլի ակումբում

Մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հեարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: ԹԵՄԱ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողություններն ինչպե՞ս կանդրադառնան մեր երկրի տնտեսության վրա, պատերազմական իրավիճակում ռազմա-տնտեսական համակարգի գործունեությունը:

Արցախում` Եռատոն է /ֆոտո/

Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումներն Արցախում մեկնարկել են վաղ առավոտից: Մայրաքաղաք Ստեփանակերտում առաջինը տոնի մասին ազդարարել են ՊԲ զինվորներն, ովքեր հանդիսավոր կերպով անցել են Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներով, որին հաջորդել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հուշահամալիրի […]

‹‹Չեմ ուզում, որ իմ ազգը պատերազմ տեսնի›› /վիդեո/

‹‹Ինքս մասնակցել եմ պատերազմի: Լավ գիտեմ՝ ինչպիսին են պատերազմի բերած ցավերը:  Ուզում եմ, որ իմ ազգը պատերազմ չտեսնի››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայրենական մեծ պատերազմի վետերան 93-ամյա  Վաչե Այվազյանը: Վետերանը շեշտեց՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար  կարևոր է, որ  հայերն իրար սիրեն ու միասնական լինեն: ‹‹Ես պատերազմի օրերին վարորդ էի: Զինվորներին էի տեղափոխում, զննդամթերք […]

Միջազգային հանրությունը կիսում է մեր մոտեցումը

ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ «Հաղթանակ» զբոսայգում Հարց. Պարոն Նալբանդյան, Հանրապետության Նախագահը նախապայմաններ առաջադրեց, որոնց դեպքում կվերսկսվեն բանակցությունները: Ցանկանում ենք իմանալ` միջազգային հանրությունից արդեն կա՞ն որոշակի արձագանքներ։ Էդվարդ Նալբանդյան. Մեկ օր առաջ արտգործնախարարությունում ես հանդիպում ունեցա Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպման մասին հաղորդագրության մեջ հստակ նշվեց այն, ինչ բազմիցս ասվել էր մեր […]

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի