18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ մայիսյան հաղթանակների արդյունքում էլ ավելի է ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: «Ցանկանում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին եռատոնի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ: Մենք պետք է միշտ լինենք համախմբված, արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ: Ուստի ամեն ինչ պետք է անենք՝ ամրապնդելու մեր եռամիասնությունը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ հայ ժողովրդի համախմբումն ու վճռականությունը ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրեց մեր հակառակորդին:

c1dab9cf-6f86-4a00-8d3e-9ec3752e4138

760e309a-adee-48a8-b349-57fb516f4745

312c541a-d818-454e-bc5b-f7d7c26afb4e

49251353-15ea-4cbf-b58d-dd52e2ec725c

7dec519b-d028-42ff-9e30-ebf018f44c80

5b0e5072-568b-48f2-a0ba-0548d825bac2

1ef86f26-657c-4d21-bed2-650a20dc322c

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ