Մենք ունենալու ենք անկախ և տնտեսապես հզոր Արցախ. ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը մշտապես Արցախի կողքին է: Այս մասին Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հավելել, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է լինել Արցախի կողքին:
«Թշնամու կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը մեզ ավելի համախմբված ու միասնական դարձրեց, որի արդյունքում մենք ապահովվեցինք մեր հաղթանակը: Այո՛, Արցախի շուրջ մեկ անգամ ևս միավորեց համայն հայությունև և մենք կպարտադրենք թշնամուն հաշվի նստել հայ ժողովրդի հետ»,- ասել է Հ. Աբրահամյանը և շարունակել, որ Արցախի ղեկավարության և ժողովրդի հետ մեր համագործակցությունը, բարոյական ու նյութական աջակցությունը, լինելու է շարունակական. «Արվելու է ամեն ինչ, որպեսզի ունենաք անկախ ու տնտեսապես հզոր Արցախ»: