Արցախում` Եռատոն է /ֆոտո/
Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումներն Արցախում մեկնարկել են վաղ առավոտից:
Մայրաքաղաք Ստեփանակերտում առաջինը տոնի մասին ազդարարել են ՊԲ զինվորներն, ովքեր հանդիսավոր կերպով անցել են Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներով, որին հաջորդել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում է նախօրեին Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եռատոնի առթիվ Արցախում են նաև բազմաթիվ սփյուռքահայեր և արտերկրյա հյուրեր:
Բերդաքաղաքի Ամենափրկիչ՝ Ղազանչեցոց եկեղեցում մասնակցել են Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված Եռատոնին նվիրված ծիսակատարությանը:
Նշենք, որ Եռատոնին նվիրված` այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են միջոցառումներ: