Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մուսուլմանը
Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով դարձել է Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետը։ Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս, գրում է segodnya.ua-ն: Խանը 2 անգամ՝ 2013-ին եւ 2015-ին, ճանաչվել է Բրիտանիայի լավագույն մահմեդական քաղաքական գործիչ։ Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով Պակիստանից է: […]