15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս»

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին, որոնք ներկայացվում է ստորև. 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան (Կարդացեք Արցախի հերոսի մասին ակնարկը այստեղ` Կյանքով լեցուն, համարձակ հերոս. Ռոբերտ Աբաջյան)։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 հոգի, «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 44 հոգի, որից 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 241 հոգի, որից 11-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 16 հոգի, որից 2-ը` հետմահու: ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ