15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2016

Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքում է լուրերը, թե զորահավաք է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   հերքեց  հասարակության մեջ շրջանառվող լուրը, թե Հայաստանում զորահավաք է սկսվել։ Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնն այս առումով  նվազեցվել է», – ասաց ՊՆ խոսնակը: Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան […]

ՀԱԿ-ը թուլացած է, Դաշնակցությունը գոհ է, նորերը` ոչ էական

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ մեր երկրում 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվեց  դեռ այն ժամանակ, երբ ԲՀԿ նախկին ղեկավարը դուրս եկավ  քաղաքական դաշտից։ Այս մասին այսօր վերջինս ասաց լրագրողների հետ հանդիպմանը: «Նախագահը  չեզոքացրեց ԲՀԿ-ն։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կուսակցության թե գաղափարական, թե ֆինանսական առումով լիդեր էր։ Իսկ հիմա «Բարգավաճ Հայաստան»-ը վերածվել է ՀՀԿ-ի […]

Շուշիի առանձնակի գումարտակը կամավորականների է ցուցակագրում

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է կամավորների ցուցակագրում: Այս մասին հայտարարություն է տարածել հասարակական կազմակերպությունը՝ 20-ից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց կոչ անելով ցուցակագրվել եւ պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը: «Հայրենակիցնե՛ր 1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից եւ ժամանակն օգտագործեց հզորանալու եւ պատերազմը […]

Նկատողություն

Լրագրողների հետ միջադեպի արդյունքում ոստիկանության 3 աշխատակից կարգապահական տույժի է ենթարկվել։ Ծառայողական քննության արդյունքներով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական […]

ՀՀ և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: «Կարծում եմ իշխանությունները հանգիստ , զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, […]

Տեղեկատվության ազատությունը կապված է մամուլի ազատության հետ

Այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության օրն է։ Այս կապակցությամբ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկատվության ազատությունը կապ ունի մամուլի ազատության, դրանց կայուն զարգացման հետ: Նա նշեց, որ տեղեկատվության հասանելիությունից է կապված լրատվամիջոցների աշխատանքը։ Նա նշեց, որ իրենց հարցումները ցույց են տվել, որ հայաստանյան լրատվամիջոցները խնդիրներ են […]

«Արցախը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը քննարկման կդրվի կառավարությունում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: Տեղեկացնենք՝ նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում: Ներկայացված օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա Հա­­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտաքին գործերի […]

«Ժգուտներ»-ի մաքսազերծման շուրջ նոր մանրամասներ

Ֆեյսբուկյան օգտատերերից Nomen Nescio-ն պարզաբանել է ավելի վաղ արված իր այն հայտարարությունը, թե բարեգործական նպատակով բանակի համար Եվրոպայից ուղարկված 5 փաթեթ բժշկական «ժգուտի» համար ՀՀ մաքսային մարմինները մաքսավճար են պահանջել: Նա նշել է, որ ներողություն է հայտնում կիսով չափ սխալ ինֆորմացիա տարածելուն նպաստելու համար, երբ պնդել է, թե 1200 դոլար վճարել են մաքսային մարմիններին: Ըստ […]

Տեր-Պետրոսյանն ավարտեց այցը Ստեփանակերտ և վերադարձավ Երևան

Արդեն իսկ Ստեփանակերտում ավարտվել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Արցախ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, որի մասին  լրագրողներին հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նրա փոխանցմամբ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի