07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Տեղեկատվության ազատությունը կապված է մամուլի ազատության հետ

Այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության օրն է։ Այս կապակցությամբ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկատվության ազատությունը կապ ունի մամուլի ազատության, դրանց կայուն զարգացման հետ: Նա նշեց, որ տեղեկատվության հասանելիությունից է կապված լրատվամիջոցների աշխատանքը։
Նա նշեց, որ իրենց հարցումները ցույց են տվել, որ հայաստանյան լրատվամիջոցները խնդիրներ են ունենում պատկան մարմինների հետ՝ պետական ատյաններից բաց ինֆորմացիա ստանալու առումով:
«Խոսքը բաց ինֆորմացիայի մասին է, ոչ թե պետական գաղտնիքի։ Լրագրողների պարտականությունն է համառորեն հասնել նպատակին, ստանալ տեղեկությունները, դրանք տրամադրել հանրությանը»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում հեռուստատեսությունը համեմատաբար ավելի սահմանափակ է, իսկ առցանց լրատվամիջոցները առավել անկախ են, սակայն իրենց որակով երբեմն զիջում են, որովհետև ունեն փոքր ֆինանսական ռեսուրսներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ