06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱԿ-ը թուլացած է, Դաշնակցությունը գոհ է, նորերը` ոչ էական

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ մեր երկրում 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվեց  դեռ այն ժամանակ, երբ ԲՀԿ նախկին ղեկավարը դուրս եկավ  քաղաքական դաշտից։ Այս մասին այսօր վերջինս ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Նախագահը  չեզոքացրեց ԲՀԿ-ն։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կուսակցության թե գաղափարական, թե ֆինանսական առումով լիդեր էր։ Իսկ հիմա «Բարգավաճ Հայաստան»-ը վերածվել է ՀՀԿ-ի մի կառույցի»,-ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանն անդրադարձավ նաև ՀԱԿ-ին: «ՀԱԿ-ն էապես թուլացած է։ Նրանք շատ սխալներ արեցին շատ հարցերում։ Դաշնակցությունն իր նախարարական պորտֆելներով գոհ է։ Իսկ մնացած նոր ձևավորվող կուսակցությունները մեծ դերակատարություն չեն կարող ունենալ», – ասաց մասնագետը։

Քաղտեխնոլոգը լավատեսական տրամադրություններ չունի: «Իշխանությունը չի փոխվել. դա ցույց տվեց նաև այն, որ Հրազդանում ընտրությունները կեղծվեցին», – ասաց Արմեն Բադալյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ