05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2016

Եվրատեսիլի փորձի ժամանակ Սերգեյ Լազարեւը ցած է ընկել բարձրությունից /վիդեո/

Ստոկհոլմում սկսվել են «Եվրատեսիլ 2016»-ի մասնակիցների փորձերը։ Սակայն Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի համար փորձն անհաջող ավարտ է ունեցել՝ երգիչը փորձի ժամանակ սայթաքել է դեկորացիայի վրայից ու ընկել մեկ մետր բարձրությունից։ Բարեբախտաբար, երգիչը լրջորեն չի վնասվել ու կկարողանա մասնակցել մրցույթին։    

Վենետիկի խորհրդանիշ առյուծի հայկական արմատները

Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո: Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո […]

Ադրբեջանում հայկական եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական

Ադրբեջանի Շեքի (Նուխի) քաղաքից դեպի հյուսիս Քիշ գյուղում գտնվող 4 դարի հայկական եկեղեցին այդտեղ այցելող զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես աղվանական: Քիշ անվանունն առաջացել է ադրբեջաներեն «քեշիշ»` տերտեր բառից: Արմենպրես-ի  փոխանցմամբ , ոչ մեծ չափերի` մատուռ հիշեցնող եկեղեցին որոշ տվյալներով համարվում է 1-4-րդ դարերի: Այն համարվում է տարածաշրջանի ամենահին եկեղեցին: Եկեղեցին չի ավերվել միայն այն պատճառով, […]

Բացառիկ մանրամասներ Սոչիում վթարված ինքնաթիռի կործանումից

«Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սև ծովում: Սոչիի մերձակայքում ինքնաթիռի վթարի հիմնական վարկածն անբարենպաստ եղանակային պայմաններն էին: ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը, ով ժամանակին ներգրաված էր եղել վթարի պատճառները պարզող հանձնաժողովի կազմում մի շարք դիտարկումներէ ներկայացրել: «Ինձ հասցրեցին  ինքնաթիռի սև արկղերը: Այն մարդը, ով դրանք հասցրեց ինձ, անունը բացահայտել […]

Օլիմպիական խաղերին կաշխատի 47.000 ոստիկան

Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները: «Բրազիլիայի համար մեծ պատիվ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Ցանկություն ունենք ցուցադրելու և ապացուցելու, որ Բրազիլիայն այնքան կայացած է, որ կարող է հյուրընկալել նմանատիպ մեծագույն մարզական իրադարձություն: Օլիմպիական խաղերի առաջին քայլն արված է՝ Օլիմպիական խաղերի կրակն […]

Ազատամարտիկների «յարխուշտան» թնդում է կռվի դաշտում /վիդեո/

Ազատամարտիկները կարողանում են երգել ու պարել ցանկացած իրավիճակում: Հայ մարդու տեսակին համահունչ ուժով ու հպարտությամբ մեր հաղթանակների պարը «յարխուշտան» թնդում է անգամ կռվի դաշտում: Այսօր Henaran.am-ի թղթակիցը դարձավ ականատեսը ոգեղեն պարի: Մանրամասները՝ տեսանյութում:

Երբ էլիտան կսիրի

Ազատամարտիկ  Վարդան Մալխասյանը կարծում է՝ թշնամին անկանխատեսելի է, ուստի պետք է պատրաստ լինել նոր հարձակումների: «Միշտ էլ  հնարավոր համարում եմ նրանց հարձակումները: Նրանք շատ են զենք կուտակել: Իրենք տեղեկություններ ունեն Հայաստանի սոցիալ-տնտեսակի վիճակի մասին»: Ազատամարտիկն ընդգծեց՝  հաղթանակ տոնելու համար հարկ է միավորվել: «Իշխանությունը պիտի փոխվի: Ազգային զարթոնք կլինի այն ժամանակ, երբ քրեաօլիգարխիկ ռեժիմը վերանա: Այդ ժամանակ, […]

ԱԳ նախարարը կայցելի Չեխիա

Մայիսի 4-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Չեխիա։

Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ. Շավարշ Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ի պատասխան «Panorama.am» գործակալության հարցի, թե ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին, ասել է, որ դա այդպես չէ։ «Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված