15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օլիմպիական խաղերին կաշխատի 47.000 ոստիկան

Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները:

«Բրազիլիայի համար մեծ պատիվ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Ցանկություն ունենք ցուցադրելու և ապացուցելու, որ Բրազիլիայն այնքան կայացած է, որ կարող է հյուրընկալել նմանատիպ մեծագույն մարզական իրադարձություն: Օլիմպիական խաղերի առաջին քայլն արված է՝ Օլիմպիական խաղերի կրակն արդեն Բրազիլիայում է: Օլիմպիական խաղերի միջոցով մենք աշխարհին ցույց կտանք թե ով ենք մենք», – ասաց Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն :

Խոսելով անմտանգության միջոցառումների մասին՝ դեսպանն ասաց.  «Խաղերի ընթացքում ակտիվորեն կաշխատի  47.000 ոստիկան, բացի այդ մասնակիցների անվտանգությունը կապահովեն նաև ռազմական ոստիկանները: Մոտ 38.000 ռազմական ոստիկան»:

Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն շեշտեց՝ Օլիմպիական  Խաղերի վրա ծախսվել է 39,7 միլիարդ ռեալ, որը ԱՄՆ դոլարով կազմում է 12 միլիարդ: Այս գումարի 57 տոկոսը ներդրվել է անհատ կազմակերպությունների կողմից, իսկ 43 տոկոսը կառավարության ներդրումներն են»:

Դեսպանը նշեց, որ վստահ է՝ հայ մարզիկները Բրազիլիայից ոսկե մեդալներըով են վերադառնալու Հայաստան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ