23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացառիկ մանրամասներ Սոչիում վթարված ինքնաթիռի կործանումից

«Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սև ծովում: Սոչիի մերձակայքում ինքնաթիռի վթարի հիմնական վարկածն անբարենպաստ եղանակային պայմաններն էին:

ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը, ով ժամանակին ներգրաված էր եղել վթարի պատճառները պարզող հանձնաժողովի կազմում մի շարք դիտարկումներէ ներկայացրել:

«Ինձ հասցրեցին  ինքնաթիռի սև արկղերը: Այն մարդը, ով դրանք հասցրեց ինձ, անունը բացահայտել չեմ կարող, որովհետև այդ մարդն անօրինական ձևով ճարեց այդ ձայնագրությունները: Արդյունքը ուսումնասիրեցի տանը՝ սեփական համակարգչիս օգնությամբ: Խաղաղ միջավայրում հանկարծ ինքնաթիռը բարձրացրեց քիթը վերև՝ մինչև 23 աստիճան: Այսպես կոչված կրիտիկական անկյունը եթե 18 աստիճանից շատ է, օդը սկսում է ճնշել ու թևը բացելու ուժը չի ստեղծվում: Օդաչուները մեկը մյուսից հարցնում են՝ ի՞նչ կարող ենք անել: Մյուսը չի պատասխանում»,- նշել է Աթբաշյանը:

Արդյո՞ք օդաչուներն են մեղավոր. « Օդաչուների մեղքը նրանում էր, որ երեք անգամ չկարողացան կողմնորոշվել՝ իջնո՞ւմ են, թե՞ չեն իջնում: Բայց զոհված մարդկանց  մեղքի մասին չեմ ուզում խոսել: Ամեն դեպքում՝ օդաչուների մեղքը կրիտիկական չէր: Երբ դիսպետչերը ասեց՝ գնացեք երկրորդ շրջան, չպետք է անեին, որովհետև դիպետչերն այս պարագայում որոշում չի կայացնում: Որոշումը կայացնում է անձնակազմի հրամանատարը: Ես գտնում եմ, որ կրիտիկականն ինքնաթիռի անսարքությունն էր: Ինքնաթիռը կառավարվում է ավտոմատ, որը մարդու ուղղորդմանը չի կարող փոխարինել»,- մանրամասնել է Աթբաշյանը:

Հիշեցնենք, վթարված  ինքնաթիռում եղել է 113 ուղևոր, այդ թվում Ռուսաստանի 23 քաղաքացի: Նրանք բոլորը զոհվել են: Ինքնաթիռը մի քանի անգամ վայրէջքի է գնացել Ադլերի (Սոչի) օդանավակայանում, սակայն օդանավակայանի դիսպետչերական ծառայությունները թույլ չեն տվել վայրէջքը՝ բարդ օդերեւույթաբանական պայմանների պատճառով: Կապն ինքնաթիռի հետ ընդհատվել է Մոսկվայի ժամանակով 2:15-ին, Սոչիի օդանավակայանում հաշվարկային վայրէջքից վեց րոպե առաջ: Ավիավթարի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 2 մասի 263 հոդվածով (օդանավի շահագործման կանոնների խախտում): Ա-320 ինքնաթիռի բեկորները գտնվում են 300 մ խորության վրա Էմերեթի ծովածոցի շրջանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ