Տեր-Պետրոսյանն ավարտեց այցը Ստեփանակերտ և վերադարձավ Երևան
Արդեն իսկ Ստեփանակերտում ավարտվել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:
Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Արցախ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, որի մասին լրագրողներին հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Նրա փոխանցմամբ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև Արցախի Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այդ հանդիպումներին Արարքցյանը մասնակցել է:
Բակո Սահակյանի հետ առանձնազրույցից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Աչցախի նախագահի հետ հանդիպմամբ Հայաստանի առաջին նախագահն ավարտեց իր այցը Ստեփանակերտ և վերադարձել Երևան:
Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի