Նախկին պատգամավորի որդին կրակել է սփյուռքահայ քավորի վրա

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Մհեր Պետրոսյանի գործի դատական քննությունը: Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայր, պատգամավոր, հայտնի իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի 48-ամյա որդի Մհեր Պետրոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, զենք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու, […]