14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնանկ կանե՞ն. Ժողովուրդ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում։ Օրերս էլ այս ՔԿՀ-ում տիրող վիճակի մասին աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Արդյունքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասով հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Սա էլ դեռ քիչ է, մարտի 1-ին անհասկանալի պատճառներով նույն ՔԿՀ-ում ինքնասպան եղավ 35-ամյա Մխիթար Աարգսյանը, որի ազատազրկման պատժի կրման ավարտին մնացել էր ընդամենը 20 օր։ Ըստ էության, հենց այս եւ այլ հանագամանքներն են պատճառ դարձել, որ մեզ հասած տեղեկություններովայս օրերին քննարկվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ատեփանյանի պաշտոնանկության հարցը։

Ենթադրվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետն առաջիկա օրերին Ստեփանյանին պաշտոնանկ անելու մասին հրաման կարձակի։ Ի դեպ, Ստեփանյանի պաշտոնանկության լուրերի առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից ասացին, թե նման բան չկա։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ