14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուզում էի Պուտինից վրեժ լուծել․ ինչու է դայակը գլխատել 4-ամյա փոքրիկին /վիդեո/

Դայակի կողմից 4-ամյա փոքրիկին գլխատելու փաստը ցնցել է ողջ Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեպրա Բոբոկուլովան գլխատել էր 4-ամյա փոքրիկին, ում դայակն էր վերջին 3 տարիներին, ապա վառել էր նրանց բնակարանն ու փոքրիկի գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնացել էր սպանել իրեն։

Հարցաքննության ժամանակ նա ոստիկաններին ասել է, որ իր այդ քայլով ցանկանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից վրեժ լուծել Սիրիայի համար։

Նա խոստովանել է, որ ինքն էլ է ցանկացել Սիրիա մեկնել, սակայն գումար չի ունեցել։

«Վրեժ եմ լուծել նրանից, ով արյուն է թափում: Պուտինը օդանավերով ռմբակոծում է։ Ինչու՞ եք դուք մեզ՝ մահմեդականներիս  ռմբակոծում, ոչ ոք ոչինչ չի ասում։ Նրանք նույնպես ուզում են ապրել… Նայեք, նայեք փոքր երեխա է»,- ասել է կինը:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ մարդասպան-դայակը շիզոֆրենիայով է տառապում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ