Նա ծնեց Երեւանը

Մարտի 4-ին մեծագույն հայազգի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է: Նրա մասին պատմող լավագույն խոսքերը այն կառույցներն են, որոնք աշխարհին բացահայտեցին հայկական ճարտարապետության հանճարեղ վեհությունը: Թամանյանն ա առ այսօր չգերազանցված է: Ճարտարապետ, ում ձեռքով ծնվեց հայոց 12-րդ մայրաքաղաքի կենսագրությունը: Նա մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար:
Իր մեծությամբ և արարիչ գործունեությամբ նրան համեմատում են Կոմիտասի, Նարեկացու և Մաշտոցի հետ: Թամանյանը Երևանը ստեղծեց եվրոպական քաղաքների մասշտաբայնությամբ՝ դրանով հարատևություն պարգևելով մեր երկրին: