22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա արդեն շատ բանի մասին է խոսում. Հրապարակ

Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ 2018 թվականը որոշակի փոփոխություններ ապահովել երկրում։ Մարդիկ դժգոհ են իրենց կյանքից եւ դրա մեղավորն իրավացիորեն համարում են իշխանություններին։ Հիմա երկրի նախագահը որոշել է փոխել «մեղավորներին», բերել մարդկանց, ովքեր թարմություն, նոր աշխատանքային ոճ, իրավիճակը փոխելուն միտված լուծումներ կառաջարկեն։ Մի կողմից՝ Դաշնակցության հետ չպարտադրված կոալիցիան եւ բավականին ծանրակշիռ պորտֆելների հանձնումը նրանց, մյուս կողմից՝ երիտասարդ, չվարկաբեկված կադրեր բերելը, թերեւս, այդ նպատակով է արվում։

Երեկ էլ ֆինանսների նախարարությունը տարանջատեցին հարկային ու մաքսային համակարգից եւ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ձեւավորեցին, որի ղեկավար նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։

Անգամ եթե չանդրադառնանք այն փաստին, որ ֆիննախի միավորումը ՊԵԿ-ի հետ տեղի է ունեցել ընդամենը 2 տարի առաջ, եւ դեռ այն ժամանակ մասնագետները քննադատում էին դա, ասելով, որ չպետք է հարկեր հավաքողն ու ֆինանսներ տրամադրողը նույն կառույցը լինի, միայն այն փաստը, որ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացնում է անձամբ ՀՀ նախագահը՝ շրջանցելով վարչապետին, արդեն շատ բանի մասին է խոսում։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ