15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաքվում ազգաբնակչության 30% կողմ է պատերազմով լուծելու Ղարաբաղի հարցը

Օգտատեր Սեւան Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բաքվում ազգաբնակչության 30% կողմ է պատերազմով լուծելու Ղարաբաղի հարցը։
Պետք չէ հավատալ նման սին բացականչությունների՝ Բաքվի կողմից։
Միշտ էլ գոչել են, միշտ էլ գոչելու են..
Ո՞վ է հաշվել այդ 30%-ը, ո՞վ է ստուգել ինչ-որ մեկի այդ «հաշվարկը»։
Բաքվում այժմ մեծ թիվ են կազմում վերջերս շրջաններից Բաքու տեղափոխվածների քանակը, որոնց, հին քաղաքաբնակները, վերաբերվում են գլխավորապես զզվանքով և համարում են իրենցից ավելի ցածր դաս։Այս նոր տեղափոխվածները դժվար թե մասնակցեին նման հարցումի և դեռ մի բան էլ պատերազմի կոչեր անեին։
Բնիկ բաքվեցիների համեմատաբար հասուն սերնդի մեծ մասը բավականին լավ է հիշում Արցախյան հերոսամարտը։
Ամենօրյա միջոցները՝ Հայերի նկատմամբ ատելություն սերմանող, դրանք հիմնականում Ադրբեջանի լրատվամիջոցներն են, որոնք հաջողությամբ տարածում են գտնում երիտասարդ սերնդի մոտ՝ սահմանելով ուղեղի լվացման նորանոր ռեկորդներ։
«ադրբեջանցի» ազգ գոյություն չունի և չէր կարող ունենալ։
Այդ երկրի տարածքում բնակվում են տասնյակ ազգերի ներկայացուցիչներ։Պատերազմ էլ, եթե, Աստված մի արասցե, այն սկսվի՝ Հայ ազգը կզարթնի, ինչպես դա սովորաբար լինում է, ու ոտքի կկանգնի՝ մոռանալով բոլոր ներքին տարաձայնությունները»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ