Արտաշատի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ կինը 2015թ. հունիսին հղիացել է և 2016թ. հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» […]