23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյումրու կենդանաբանական այգու կենդանիները կապաստանեն Եվրոպայում

Այսօր ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ արդեն հստակ է, թե արջերն՝ Ռումինիա, իսկ  առյուծները՝ Մեծ Բրիտանիա կտեղափոխվեն:

«Երկու արջ և երեք առյուծ անմխիթար պայմաններում էին հայտնվել՝ պայմանավորված սեփականատիրոջ ֆինանսական վիճակի վատթարացմամբ: Այսօր խնդիրը լիարժեք կարգավորում է ստացել` շնորհիվ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»­ի, համաշխարհային, տեղական գործընկերների համագործակցության: Արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, բուժզննում անցել, պատվաստվել և այժմ վերականգնողական փուլում են գտնվում: Առյուծները «Խոսրովի արգելոց»­ի հարևանությամբ առկա «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»­ում են, զննվում ու պատվաստվում են»,­ասել է փոխնախարարը:

«Peak Wildlife Park» կենդանաբանական այգու տնօրեն Քոլին Մաքդուգալին, ով հանդիսանում է հենց այն այգու տնօրեն, որը կընդունի առյուծներին նշել է. «Մենք այստեղ ենք, որովհետև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների խնդիրը: Մենք պետք է առյուծների համար առաջարկենք բնակության վայր: Կենդանիների տեղափոխումը բարդ գործընթաց է, և մենք գնահատում ենք այդ հարցում Հայաստանի կառավարության աջակցությունը: Մենք մեր այգում առաջարկել ենք լայն տարածքներ առուծների համար: Ուրախ ենք, որ կարող ենք օգնել»:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»­ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը դժվարացել է պատասխանե, թե կոնկրետ, երբ  են նախատեսվում իրականցնել տեղափոխման աշխատանքերը. «Կարծում եմ, արջերի տեղափոխումը առաջիկա մեկ ասվա ընթացքում կիրականացվի, առյուծների դեպքում դժվարանում եմ ժամկետներ նշել, որովհետև դրանցից մեկը շնչառական խնդիր ունի, հրավիրվել է անասնաբույժ, և փորձում ենք առողջական խնդիրը լուծել»,­ասել է Ռուբեն Խաչատրյանը` հավելելով, որ ծախսերը հոգում է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ