ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի […]