04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիա-ԵՄ հատուկ գագաթաժողովը տեղի կունենա մարտի 7-ին

Հայտնի է դարձել Թուրքիայի և Եվրամիության միջև փոխստականների խնդիրը քննարկելու նպատակով անցկացվելիք հատուկ գագաթաժողովի անցկացման ամսաթիվը: Թուրքական «Vatan» թերթի կայքը, հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի «Twitter»-ի միկրոբլոգի գրառումը, նշում է, որ գագաթաժողովը կկակայանա մարտի 7-ին, գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել էր, որ գագաթաժողովի անցկացման հավանական ամսաթվերն են մարտի 5-ը կամ 7-ը` տեղեկացնելով, որ ժողովի ժամանակ կքննարկվեն փախստականների խնդիրների վերաբերյալ նախկինում ընդունած որոշումների արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ  2015-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նախորդ գագաթաժողովի ժամանակ որոշում էր կայացվել սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար Թուրքիային նախնական 3 մլրդ դոլար հատկացնել: Բացի այդ որոշումներ էին կայացվել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ԵՄ անդմակացության շուրջ բանակցությունների վերսկսման մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ