Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 7 երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժեր:
ՍՊԾ գործակալության հաղորդմամբ` փետրվարի 18-ին 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7 և 3.1) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, համապատասխանաբար` Թավրիզ քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք և Մակու քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Հինգ երկրաշարժ գրանցվել է 3 բալ ուժգնությամբ:
Փետրվարի 20-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժի (մագնիտուդ 2.4) էպիկենտրոնը գտնվում էր Կարս քաղաքից 54 կմ դեպի հարավ-արևելք: Հաջորդ օրը երկրաշարժ (մագնիտուդ 2.5) է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 22-ին գրանցվել է երեք երկրաշարժ, մեկը Վրաստանի Ծնորի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս (մագնիտուդ 2.3), մյուսը՝ Իրանի Խոյ քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.3), երրորդն էլ՝ Թուրքիայի Վան քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.4):