Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօրվանից ստորագրահավաք է սկսել՝ ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Ստորագրահավաքի նպատակը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելն է: «Վերջին մի քանի օրերին Գասպարիի կալանավորումը հասարակության օրակարգի մի մասն է կազմում: Խոսքը մարդու մասին է, ով առողջական խնդիրներ ունի: Ես այսօրվանից սկսելու եմ ստորագրահավաք, որն ուղղելու եմ Վերաքննիչ դատարանին` […]