17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը զգուշացրել է

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչության կողմից քաղաքացիների դիմումների պատասխանների տրամադրման ժամկետներին, Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերի լիարժեք պատրաստմանը, վարձակալությամբ տրամադրված համայնքային գույքի կատմամբ մշտական հսկողություն իրականացնելուն և մի շարք այլ հարցերի:

Խոսելով վարչության աշխատանքի մասին՝ քաղաքապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել փաստաթղթաշրջանառության և քաղաքացիներին պատասխանելու հարցում վարչության բացթողումներին:

«Քաղաքապետարան ուղղված դիմում-գրությունների գրեթե 50 տոկոսը ուղիղ կապ ունի հենց ձեր վարչության հետ:

Ուստի պարտավոր եք ժամանակին և հիմնավոր պատասխաններ տրամադրել բնակիչներին: Եղել են դեպքեր, երբ քաղաքացին ստիպված մեկ ամիս շարունակ սպասել է պատասխանի, այնինչ պարզվել է, որ խնդրին կարելի էր պատասխանել շատ ավելի սեղմ ժամկետում: Այս աշխատաոճն անընդունելի է: Անգամ եթե պատասխանը բացասական է կամ ձեր վարչության գործառույթի շրջանակում չէ, օպերատիվ արձագանքեք մեր համաքաղաքացիների դիմումներին:

Քաղաքապետարանը պետք է թեթևացնի մեր համաքաղաքացիների հոգսերը, ոչ թե բարդացնի դրանք թղթաբանության միջոցով»,-ասել է քաղաքապետը: Նա նաև պահանջել է պատասխանատու և հետևողական լինել բնակիչների հետ աշխատանքում:

Քաղաքապետի կողմից առանձնակի կարևորվել է բնակչության հետ հետևողական ու մշտական աշխատանք տանելը հատկապես ոլորտի գործառույթներն ու անելիքները ներկայացնելիս:

«Այսօր, անշուշտ, ավելացել են մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պետք է շեշտը դնել նաև ձեր գործառույթների ու պարտականությունների հիմնավոր ներկայացման վրա: Պետք է լինել համբերատար, ու եթե ձեզանից մեկը ցանկություն չունի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարել, թող այսօր ևեթ մտածի այլ աշխատանքի անցնելու մասին: Անշարժ գույքի վարչությունից 2016թ. ակնկալում եմ ավելի բծախնդիր և պատասխանատու աշխատանք»,- նկատել է քաղաքապետը և ընդգծել, որ նման գործելաոճ դրսևորողները կենթարկվեն պատասխանատվության:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից՝ քաղաքապետն այնուամենայնիվ նկատել է, որ ձեռքբերումներով բավարարվել պետք չէ ու անհրաժեշտ է աշխատանքներ տանել ոլորտում նկատված թերացումները շտկելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ