21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2016

ԻՊ ահաբեկիչները նշանառության տակ են վերցրել Մարկ Ցուկենբերգին եւ Ջեկ Դորսիին

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչները սպառնում են Ֆեյսբուքի եւ Թվիթերի հիմնադիրներ Մարկ Ցուկենբերգին եւ Ջեկի Դորսիին։ Նրանք ցույց են տվել Ցուկենբերգի եւ Դորսիի լուսանկարները՝ ճակատին գնդակներով։ Նրանք հայտարարել են նաեւ, որ կոտրել են ավելի քան 10 հազար անհատական էջեր Ֆեյսբուքում եւ 5 հազար էջ՝ Թվիթերում։

Կմեռնեմ, եթե օգնություն չլինի. Հրաչյա Հարությունյանը ահազանգում է

«Պապայի վիճակը լավ չի, ես իր հետ չեմ խոսել, բայց մաման ու պապին խոսել են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Դուստրը նշեց, որ իր տեղեկությամբ հոր վիճակը ծանր է: Նա ողնաշարի ճողվածք ունի և չի կարողանում քայլել: «Պապան շատ վատ է, բայց նրան […]

Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԶԾ 50-ամյակի նախարարական հանդիպմանը Բռնություններով ուղեկցվող հակամարտությունների կանխարգելում, խաղաղասեր հասարակությունների կառուցում Տիկնայք և պարոնայք, ՄԱԿ-ի կանոնադրությունն առաջնորդում է անդամ պետություններին` ձեռնարկելու արդյունավետ հավաքական քայլեր` խաղաղությանն ուղղված սպառնալիքները կանխարգելելու նպատակով: Տարիների ընթացքում կանխարգելման հայեցակարգը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերում: Այդուհանդերձ, նոր բռնություններով […]

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վայք–Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: […]

40-ամյա տղամարդը՝ ընտանիքի «բարեկամի» դիմակով, բռնաբարել է 6 տարեկան աղջկան.Ժամանակ

Հանցագործությունների վերաբերյալ ամեն օր տրվող ակտիվ լրատվությանն  ի պատասխան՝ երբեմն ասում են, թե նախկինում նման հանցանքներ չէին գործվում, մարդիկ ավելի օրինահարգ ու զուսպ էին: Սակայն իրականությունն այն է, որ նախկինում պարզապես լրատվությունն ավելի սուղ էր, կատարվող հանցագործությունների մասին միշտ չէ, որ հաղորդվում էր, համացանցային ակտիվ քննարկումները չկային, ու կարող էր թվալ, թե հանցավոր արարքների թիվը […]

Հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական սադրանքներին

Փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը։ Ելույթ ունենալով քննարկումների ժամանակ` Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:   Մայրաքաղաք Երևանում`  փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև, 25-ի ցերեկը, 26-29-ը` առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

Ռուսաստանը երկու օդաչուի պատճառով Թուրքիայի նման բարեկամի կորցրեց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկու օդաչուի պատճառով Մոսկվան կորցրել է Թուրքիայի նման «բարեկամ երկրին»: Էրդողանը նման հայտարարություն է արել Անկարայում տեղական կառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Մենք թշնամի չենք ռուս ժողովրդին: Դա անհնարին է` Ռուսաստանից 4 մլն զբոսաշրջիկ ընդունող երկրի համար: Մեր առեւտուրը հասել է 35 մլրդ դոլարի, եւ մենք կցանկանայինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի