15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արագածոտնի և Շիրակի մարզպետները հրաժարականը հաստատվեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հաստատել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատանքից ազատվելու դիմումները:

Որոշումը ներկայացնող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքական համագործակցությամբ պայմանավորված Ֆելիքս Ցոլակյանը և Սարգիս Սահակյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում են գրել:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց մարզպետներին համատեղ աշխատանքի համար: Տեղեկացնենք, որ Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ