16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը մնայուն է․ Նազարբաեւ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում այսօր հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր,   ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող  հիմնահարցեր, հայտնում է eurasiancommission.org-ը։

Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում համընկել է համաշխարհային տնտեսության  մեջ արձանագրված բարդ իրողություններին ու պայմաններին, որոնց առկայության պայմաններում դժվար է գտնել աճի համար  նոր կետեր:

«Սակայն բոլոր այդ դժվարությունները որևէ կերպ չեն առնչվում ԵՏՄ աշխատանքներին, և որևէ կասկած չունեմ ինտեգրացիոն մեր միավորման վերջնարդյունքի օգտակարության առումով:  Այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մտնելու և մեզ հետ  այս հարթակում ազատ առևտրի մեջ մտնելու  ցանկություն են հայտնել»,-ասել է Նազարբաեւը՝ նշելով, որ ճգնաժամերը ժամանակավոր երևույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը մնայուն է:

Տիգրան Սարգսյանն  էլ ասել , էր  Ղազախստանի նախագահի դիրքորոշումը ԵՏՄ- ի հետ կապված սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հատկապես Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած միասնական եվրասիական տարածք ստեղծելու հիմքում:

Տիգրան Սարգսյանը  համոզվածություն է հայտնել, որ այս կառույցում Ղազախստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ին ինտեգրացիոն գործընթացներին կտրվի զարգացման նոր խթան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ