16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իսրայելը կարող է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է իսրայելական բնական գազի արտահանումը Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած  2016թ. էներգետիկայի համաժողովի շրջանակներում մամուլի ասուլիս կազմակերպած Շթայնիցը մասնավորապես ասել է.

«Այս նախագծի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև եղած դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն: Երկու կողմն էլ շատ շահագրգռված է: Հուսով եմ՝ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում խնդիրները կլուծվեն»:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական կապերը բավական ամուր են և հավելել, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազի նոր պաշարների հայտնաբերումը  Թուրքիայի, Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև էներգետիկ համագործակցության զարգացման նոր հնարավություններ կարող է ստեղծել՝ նպաստելով տարածաշրջանի կայունացմանը:

Նշենք, որ Միջերկրական ծովի՝ Իսրայելին պատկանող Լևենթ շրջանում հայտնաբերվել է 510 մլրդ խմ, իսկ Կիպրոսի հարավում գտնվող Աֆրոդիտե շրջանում՝ 200 մլրդ խմ բնական գազի պաշարներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ