Արքայական ուղեկցություն` դեպի դպրոց

Դանիայի արքայադուստր Մերիի եւ իր փոքրիկների լուսանկարները հրապարակվել են «Իստրագրամ»-ում, որտեղ հրապարակված լուսանկարներից երեւում է, թե ինչպես է կոպենհագենյան ցրտաշունչ ձմռանը արքայադուստրը հեծանվով դպրոց ուղեկցում իր երկվորյակ երեխաներին: Հիշեցնենք, որ հեծանիվը Դանիայում համարվում է հարգի փոխադրամիջոց, անգամ` երկրի պառլամենտի պատգամավորներն են աշխատանքի հասնում այդ փոխադրամիջոցով: Ավտոմեքենայից օգտվում են միայն պառլամենտի նախագահը եւ երկրի թագուհին: