21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 10, 2016

Պահանջում են վարչապետի հրաժարականը․ ստորագրահավաք է սկսվել

Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը։ Ստորագրահավաքը սկսել է «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, գրում է segodnya.ua-ն։ Ինչպես նշվում է, կուսակցությունը հույս ունի Մեդվեդևի հրաժարականի համար նախաձեռնած համառուսաստանյան ստորագրահավաքի ժամանակ հավաքել 10 մլն ստորագրություն: Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախակովը հայտարարել է, որ իրենք այս թեմայով մամուլի ասուլիսներ կտան երկրի տարբեր շրջաններում։ «Մեզ դուր չի գալիս կառավարության […]

Բոլորն էլ շատ լավ գիտեն

«Գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է, և շատ լուրջ պարտքեր են հավաքվել: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել:Անգամ քաղաքապետարանին ենք պարտք ու թաքցնելու բան չկա»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Նշենք , որ Երևանի […]

Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա: Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մտավոր խմդիրներ ունեցող մարդիկ զբաղվածության պրոբլեմ ունեն /վիդեո/

Գործադիրն անցած տարի որոշել էր 2016-ը հայտարարել հավասար հնարավորությունների ու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման տարի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պատկան մարմինները համոզված են. ծրագիրը հաջողված կլինի միայն այն դեպքում, երբ գործնթացին ներգրավվեն այն գերատեսչություններն ու կազմակերոպությունները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով երբեւէ չեն զբաղվել: «Հավասար հնարավորությունների» գաղափարը կյանքի կոչելու համար առաջարկվում է ներառել բոլոր ոլորտները՝ մշակույթից […]

«Պապերի բոստա՞նն է, որ հենց կրթությունն են ուզում»

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնանկության մասին տեղեկությունները մեկնաբանելով` ընդգծել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե դա են թելադրում քաղաքական գործընթացները: «Հանրապետականում էլ տաղանդավոր մարդիկ կան ու իրենց պոստերը հեշտ չեն զիջի: Դաշնակցության վարկանիշը հինգ տոկոս է, ու նրանք առանձնապես չպետք է մեծ սպասելիքներ ունենան: Դաշնակցությունը ճողոպրում է, որպեսզի […]

Ստամբուլում տարեց հայի սպանության մեղավորները հայեր ու վրացինե՞ր են

Ստամբուլի  Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին, գրել է, որ 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են: Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` […]

Ինչպիսի Հայաստան կունենանք մեկ շաբաթից /վիդեո/

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, խոսել է ՄԻՊ թեկնածուների մասին: «Երեք  թեկանծուներն էլ պետք է ուսումնասիրած լինեն նախկին երեք ՄԻՊ-երի գործունեությունը, ճանապարհը, կատարած սխալները, մոտեցումները և պետք  է ունենան համակարգային փոփոխությունների մոտեցումներ», – նշել է պատգամավորը: Հաջորդ շաբաթ Հայաստանը կունենա կոալիցիոն կառավարություն, բայց դա չի նշանակում, թե կարճ ժամանակահատվածում […]

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ ԱՄՆ տեսակետը չի փոխվել

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կազմակերպություն չի համարում: Քիրբին հաստատել է, որ այս հարցով Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, սակայն որևէ մանրամասնություն չի հաղորդել այդ հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը երեկ կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են […]

Աշոտյանը կատակեց` հաճելին համատեղել օգտակարի հետ /վիդեո/

18 բուհերի 39 ուսանողներ անվանական կրթաթոշակների արժանացան լավագույն առաջադիմության համար: Դրանք այսօր  հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:«Յուրաքանչյուր  բուհ իր չափանիշներով է ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսամն գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները», նշեց նախարարը հավելելով, որ այս տարվա արդյունքները ցույց են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի