Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շամշար Ախթարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշար Ախթարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությունը և մեր երկրի անունից պատրաստակամություն հայտնել զարգացնել այդ […]