26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղջիկս անբուժելի է. Ծաղկահովտի բնակիչը պատրաստ է կտրուկ քայլերի

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը ստիպված էր  եղել դիմելու ծայրահեղ քայլի: Նա  իր կնոջ և անչափահաս երկու երեխաների հետ, որոնցից մեկը` 13 ամյա Գյուլնարան ի ծնե հաշմանդամ է, նստացույց էր  հայտարարել հենց մարզպետի ընդունարանում:

Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում Սարդարյանը պատմել էր.«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու տեղ չունենք: Մեր գյուղում հատուկ բնակելի շենք է կառուցվել, որը պետք է տրամադրվեր երկրաշարժից տուժած ընտանիքներին: Շենքում 30 ավել բնակարան կար: Կառավարության որոշմամբ այդ բնակարանները պետք է հատկացվեին գյուղի անապահով բնակիչներին: Իմ կարգավիճակը լրիվ համընկնում է: Ես ոչ մի սեփականություն չունեմ` ոչ հող և ոչ էլ տուն: Մինչ խորհրդարանական ընտրությունները նախկին քաղաքաշինության նախարարը եկավ գյուղ: Ես դիմում էի ներկայացրել մարզպետարան` մերժվել էի: Նախարարը ասաց, որ ես դիմում գրեմ իր անունով ու մակագրեց այդ դիմումը: Ես արդեն հերթի մեջ էի: Մարզպետարան վերջին անգամ դիմում եմ գրել օգոստոս ամսին: Փոխմարզպետը` Կարեն Տոնոյանը ասաց` հիմա մերժելու ենք քեզ, բայց դա ձևական բնույթ է կրում: Ես հավատացի»:

Սարդարյանի խոսքով` ինքը հեռուստաեթերից է իմացել, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնել է բնակարանատերերի բանալիները:

Արա Սարդարյանը այսօր առավել քան կարիք ունի բնակարանի.«Աղջիկս անբուժելի է ու մենք ամբողջ կյանքում պետք է ուշադիր լինենք նրա հանդեպ:Նստացույցը դադարեցրի, քանի որ մարզպետը հրաժարվում էր մեզ լսել: Անգամ լրագրողների ներկայությամբ ասաց, որ ասելիք չունի:Լրագրողների հետ առանձին զրուցեց: Ես դիմում եմ գրել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին: Ես սպասում եմ վարչապետի և դատախազի պատասխանին: Այլապես ստիպված կլինեմ ծայրահեղ քայլերի դիմել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ