17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանը կոշտ է արձագանքել Միացյալ նահանգներին

ԱՄՆ-ի կողմից հնչել էր հայատարարություն այն մասին, որ նահանգները սիրիական PYD-ին (քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ահաբեկչական չեն համարում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ արձագանք է տվել  այդ հայտարարությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Նախագահական նստավայրում գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ասել է, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) և Սիրիայի քրդական շրջաններում ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը հանդիսացող PYD-ի միջև որևէ տարբերություն չկա` ավելացնելով, որ այդ մասին վկայող բազմաթիվ փաստաթղթեր ունեն ձեռքի տակ:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը մասնավորապես ասել է. «Մենք ԱՄՆ-ին ասում ենք, որ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է: Ամերիկայի պաշտոնյաները վեր են կենում ու ասում. «Ոչ, մենք նրանց ահաբեկչական կազմակերպություն չենք համարում»: Հե՛յ Ամերիկա, քանի՞ անգամ կրկնեմ, հիմա դուք մե՞զ հետ եք, թե՞ այդ ահաբեկչական կազմակերպության` PYD-ի:

Հե՛յ Ամերիկա, ո՛չ PKK-ի, ո՛չ PYD-ի և ոչ էլ YPG-ի (PYD-ի ռազմական թևը) բնույթին կարող եք ծանոթացնել մեզ: Դրանց մենք շատ լավ ենք ճանաչում: ԻՊ-ին («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) էլ լավ գիտենք: Սակայն դուք մինչև օրս չեք կարողացել ճանաչել դրանցից որևէ մեկին: Ու այդ պատճառով է, որ տարածաշրջանում արյուն է հոսում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ  Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD-ԺՄԿ) ահաբեկչական խմբավորում չի համարում եւ շարունակելու է սատարել կուսակցությանը: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ