10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարեվերջին կշահագործվի Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը

Ստեփանակերտում կառուցվող ուռուցքաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։

Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը, որի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի կառուցման կապալառու «Պանտ» ՍՊԸ-ի աշխղեկ Պավել Հարությունյանը: Հարություննյանը նաեւ նշել է, որ ընկերությունը օգտագործում է իր ամբողջ ներուժը` շինաշխատանքները ժամանակին ավարտելու համար:

«Կառույցը եռահարկ է, որը ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: Ներկայումս ընթանում են ուռուցքաբանական կենտրոնի առաջին և երկրորդ հարկերի միջնորմների տեղադրման աշխատանքները։ Ավարտին են մոտենում կենտրոնը հանրապետական բժշկական կենտրոնին կապող ստորգետնյա անցման շինարարական աշխատանքները»,-ասել է Պ. Հարությունյանը։

Հավելենք նաեւ, որ կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական և ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից: Կենտրոնը նախատեսված է 35 հիվանդի համար:

Կենտրոնի կառուցումը հովանավարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ