17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշոտյանը կատակեց` հաճելին համատեղել օգտակարի հետ /վիդեո/

18 բուհերի 39 ուսանողներ անվանական կրթաթոշակների արժանացան լավագույն առաջադիմության համար: Դրանք այսօր  հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:«Յուրաքանչյուր  բուհ իր չափանիշներով է ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսամն գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները», նշեց նախարարը հավելելով, որ այս տարվա արդյունքները ցույց են տալու երկրին, հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները: 2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ: Նախարարը կատակեց. հաճելին համատեղել օգտակարի հետ . «Հուսամ, մի փոքր մասնաբաժին կհանեք` ընկերների հետ նշելու ձեր հաջողությունը: Փորձեք համադրել, կարծում եմ, կհերիքի»:

Մրցույթի բուն նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ