15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մտավոր խմդիրներ ունեցող մարդիկ զբաղվածության պրոբլեմ ունեն /վիդեո/

Գործադիրն անցած տարի որոշել էր 2016-ը հայտարարել հավասար հնարավորությունների ու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման տարի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պատկան մարմինները համոզված են. ծրագիրը հաջողված կլինի միայն այն դեպքում, երբ գործնթացին ներգրավվեն այն գերատեսչություններն ու կազմակերոպությունները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով երբեւէ չեն զբաղվել:

«Հավասար հնարավորությունների» գաղափարը կյանքի կոչելու համար առաջարկվում է ներառել բոլոր ոլորտները՝ մշակույթից մինչեւ զբոսաշրջություն: Կրթության առումով ձեռքբերումներ արդեն կան: Կրթության եւ գիտության  նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի  հավաստմամբ, վերջին մի քանի տարվա ընթացքում 150 դպրոց ներառական է դարձել: Այս տարի հատկապես ուշադրություն են դարձնելու ուսուցիչների վերապատրաստմանը եւ դպրոցների հարմարավետությանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» տնօրեն Զարուհի Բաթոյանի կարծիքով էլ  ներառական կրթությունը պետք է սկսել ոչ թե դպրոցից, այլ նախադպրոցական հաստատություններից: Հատկապես ուշադրություն դարձնել մտավոր խնդիրներ կամ էլ սովորելու դժվարություն ունեցող անձանց ուսմանը: Քանի որ դպրոցից հետո ծնողը եւս մեկ խնդրի է բախվում:

Դիտեք տեսանյութը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ