14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եկեղեցին կոչ է անում դադարեցնել «6-րդ զգայարան»-ի հեռարձակումը

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանն, անդրադառնալով «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի աղմկահարույց հարցազրույցին՝ «Մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և քննադատությունների մասին» վերնագրով, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այս առիթով կոչ եմ անում հեռուստաընկերությանը` դադարեցնել «6-րդ զգայարան»  հեռուստաշոուի հեռարձակումը և հեռու պահել մեր ժողովրդին բոլոր տեսակի պայծառատեսներից, ովքեր միմիայն նմանօրինակ ճամարտակություններով են զբաղված և գայթակղություն են հանդիսանում հեռուստադիտողի հոգևոր-բարոյական կյանքի համար: Այս առնչությամբ մեզ բազում բողոքներ են ուղղվել և խնդրանքներ` միջնորդելու հեռուստաընկերությանը՝  կասեցնելու այդ հաղորդումը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ