ԱՄՆ դպրոցներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ
ԱՄՆ-ում ավագ դպրոցներում և քոլեջներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեներ մրցույթ` աջակցելու 2016 թվականի ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուերում Մեծ եղեռնի 101-րդ տարելիցի միջոցառմանը: Այդ մասին տեղեկացնում է MassisPost-ը:
Միջոցառման կազմակերպիչներն են «Վարդանի ասպետներ և դուստրեր» (Knights & Daughters of Vartan), միջազգային «Առերեսվելով պատմությանն ու ինքներս մեզ» (Facing History and Ourselves) և Հայկական եղբայրական կազմակերպությունը (Armenian fraternal organization)
Հաղթողներին կորոշի նախապես ընտրված ժյուրին: Նախատեսվում է, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած անձը կստանա 300 ԱՄՆ դոլար պարգև, 2-րդ տեղը զբաղեցրածը` 200 ԱՄՆ դոլար և 3-րդ տեղը զբաղեցրած անձը` 100 ԱՄՆ դոլար: Հաղթողների անունները կընթերցվեն ապրիլի 24-ին Times Square-ում, որտեղ նրանց կտրվի նաև հնարավորություն կարդալ իրենց ստեղծագործությունները:
Էսսեներն ընդունվում են [email protected] հասցեով մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը: