Անհետացել Է Պոոպո լիճը

Եվրոպայի տիեզերական գործակալության (ԵՏԳ)՝կողմից իրականացված արբայնակային լուսանկարների վերլուծությունից հետո գործակալությունից հայտնել են, որ անհետացել է Պոոպո լիճը (Բոլիվիա), որն մինչ այդ համարվել է այս երկրի մեծությամբ երկրորդ ջրային մակարեսը:
«ԵՏԳի ProbaV փոքր արբանյակը, որն ամենօրյա ռեժիմով աշխատել է Երկիր մոլորակի մակերեւույթի դիտազննմամբ եւ կարողացել Է գրանցել Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ լճի անհետացումը, հաստատված Է Պոոպո լճի լիակատար գոլորշիացումը»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրությունում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ նախկինում լիճը զբաղեցրել է 3000 քկմ մակերես եւ մեծությամբ երկրորդ լիճն է համարվել՝ Տիտիկակայից հետո:
Հիշեցնենք, որ երեք մետր խորություն ունեցող այս լճի անհետացումն առաջին անգամ չէ, եւ լիճն նույն ձեւ գոլորշացել էր դեռեւս 1994 թվականին, իսկ հետո ավազանը վերստին լցվել է ջրով: