28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետությունը կփոխհատուցի կամավոր փրկարարներին

Կառավարությունը վաղվա իր նիստում հավանության կարժանացնի «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքւոմ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Տարածքայի կառվարման եւ արտակարգ իրավիճակների նախարարը այս փոփոխության անհրաժեշտությունը կայացնում է նրանում, որ վերոհիշյալ օրենքի  համաձայն կամավոր փրկարարները արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ ձևակերպում են արձակուրդ՝ առանց աշխատավարձի պահպահման: Սակայն, հաշվի առնելով, որ այս պարագայում անձը զրկվում է ֆինանսական միջոցներից, ինչը հանդիսանում է ապամոտիվացնող գործոն եւ կարող է նվազեցնել կամավոր փրկարար դառնալու ցանկացողների թիվը, նպատակահարմար են գտնում հատկապես այն դեպքերում, երբ փրկարարները մեկնում են արտակարգ իրավիճակի վայր լիազոր մարմնի հայտով՝ փոխհատուցել կամավորներին:

Նախարար Արմեն Երիցյանը նախագծի ընդունման արդյունում ակնկալվում է, որ կլինի կամավոր փրկարարների մոտիվացիայի բարձրացումը եւ փրկարարի աշխատանքի գրավչության մեծացում:

Հիշեցնենք, որ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքւոմ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում փոփոխության է ենթարկվել, նշված օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը  եւ լրացվել նոր նախադասությամբ.

«Լիազոր մարմնի հայտով կամավոր փրկարարների՝ արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում փրկարարը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական  պարտականությունների կատարման համար: Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարներին փոխհատուցվում են պետության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով:»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ