26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժառանգություն»-ը պետք է քննարկի Հրանտ Բագրատյանի առաջարկը. Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով իր թեկնածությունն է առաջադրել ՄԻՊ պաշտոնին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով ենթադրությունները, թե առաջադրվելով այդ պաշտոնում, ինքն ինչ-որ չափով ընդունում է իշխանության խաղի կանոնները, պատասխանեց.

«Եթե դու չես մասնակցում, դու բացակայում ես, եթե չես դիմադրում, համակերպվում ես: Ես կարծում եմ՝ դա սխալ է: Այդ սխալները թույլ չտալու համար ես ասում եմ, որ հանրությունը պետք է ունենա իր թեկնածուն»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ ընդդիմադիր ուժերին առաջարկեց կոալիցիա կազմել: Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում կհայտնի «Ժառանգություն»-ը, Փոստանջյանը պատասխանեց, թե առաջարկը պետք է քննարկվի:

«Պարոն Բագրատյանի հրավերը պետք է քննարկի «Ժառանգություն» կուսակցությունը, ոչ թե ես անձամբ պետք է դրա պատասխանը տրամադրեմ: Եթե քննարկի, դուք այդ քննարկման արդյունքների վերաբերյալ կունենաք տեղեկատվություն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի քննարկումներին մասնակցելուն, Փոստանջյանը նշեց, որ «Ժառանգությունը» բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը նաև օրենսդրական նախաձեռնությունների տեսքով:

«Իրենք կարող են կյանքի կոչել այդ դիրքորոշումները, եթե ցանկություն ունեն»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ