07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Ալինա Կաբաևայի անսպասելի նվերը

Նախկին սպորտսմենուհի, այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան Նաբերեժնիե Չելնիից մի բազմազավակ ընտանիքի տուն է նվիրել։ 44-ամյա Օքսանա Ռիժկովան, ով 5 երեխաների մայր է, երկար ժամանակ հերթագրված է եղել՝ բնակարան ստանալու համար, սակայն վերջին պահին հերթից դուրս է մնացել, գրում է live-smi.ru-ն։ Վրդովված կինը հացադուլ է հայտարարել։ Այս մասին իմացել է Կաբաեւան եւ ընտանիքին  13 […]

Ստորագրվել է Երևանի լուսավորության ապահովության վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիր

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է` Երևան քաղաքում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, նախատեսվում […]

Վանաձորում տնակ է այրվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 6 շենքին հարակից այրվում է տնակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ոչ բնակելի տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.59-ին, մարվել՝ 12.01-ին: Ամբողջությամբ արվել է ինքնաշեն տնակը` […]

Միասնական պայքար` առանձին քարոզարշավով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ՀՀԿ-ն անցկացնելու է թե՛ առանձին, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` նշելով, որ ՀՀԿ-ն միշտ եղել է նման համագործակցության կողմնակիցը: Նրա փոխանցմամբ` ՀՀԿ-ն առաջիկա օրերին կկազմի իր ծրագիրը և կսկսի քարոզարշավը: Խոսելով հանրաքվեի մասին` Մելիքյանը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին […]

Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը կկրկնապատկվի

Համաձայն Վրաստանի 2016 թվականի պետբյուջեի՝ 4 կրոնական կազմակերպությունների, որոնց թվում՝ Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու, ֆինանասավորումը կկրկնապատկվի, հայտնում է jnews.ge-ն։ Հայ Առաքելական եկեղեցու ֆինանսավորումը կկազմի 600 000 լարի։

Չհասցրեցին

ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը  ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հոկտեմբերի 9-12-ն այնուամենայնիվ մասնակցել է Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանին, քանի որ պատվիրակություններում ԲՀԿ-ական պատգամավորների հետկանչը եղել է մեկ օր առաջ` հոկտեմբերի 8-ին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը` նշելով, որ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը այդ պատճառով […]

Բարդ բան է դեմոկրատիան` այո, թե ոչ /վիդեո/

Բարդ բան է դեմոկրատիան: Հաճախ պարտավոր ես գործուն մասնակցություն ունենալ` ընտրություն անել այնպիսի բաների, որոնցից ուղղակի գլուխ չես հանում, կամ պատկերացնում ես այնքանով, որքանով քեզ ուղղորդում ենը: Խելոք մարդիկ ասում են` կարծիք կազմիր սեփական փորձառությունից ելնելով, առավել եւս ընտրիր քո համոզմունքով: Սահմանադրության հանրաքվեի պարագայում սա կարծես չի աշխատում: Դե արի ու պարզ այո կամ ոչ […]

Ծեծի են ենթարկել և վերցրել հեռախոսը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.10-ին, 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ ընկերները հեռախոսը վերցրել են և չեն վերադարձնում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Մ.-ն հայտնել է, որ ընկերոջ` 1975 թ. ծնված Սարգիս Ա.-ի բնակարանում, անհիմն վիճաբանության ժամանակ, վերջինս և 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ն ձեռքերով […]

Բժշկական ծառայություններ սահմանամերձ գյուղերին

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի