07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

«Վանաձոր-քիմպրոմ»-ի հարցը մինչև դեկտեմբերի 15-ը լուծված կլինի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք […]

Լավ է տեղացի հովիվը, քան օտարազգի արքան

Հայոց ժողովրդի փորձից ծլած իմաստությունն ասում է, որ լավ է դստերդ կնության տաս տեղացի հովվին, քան օտարազգի արքային: Մեր սուրբ հավատն ու մշակույթը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին՝ գալիք սերունդներին, և չհանձնենք օտար, թշնամական ուսմունքների ու բարքերի դաժան և անարդար դատաստանին: Հոկտեմբերի 20-ի ճաշու ընթերցվածք՝ Իմաս. 3: 11-17 Եսայ. 51: 22 – 52: 3 […]

Սերժ Սարգսյանը կմեկնի Իսպանիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են նախագահականից: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Ճանապարհային ոստիկանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը և […]

ԵՊՀ-ից խոր վշտով տեղեկացնում են

Երևանի պետական համալսարանից խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ մամուլի պատմության անխոնջ մշակ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լենդրուշ Արամի Ալոյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն. 71 հասցեում։ Հուղարկավությունը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին:

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և ՀԲ այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց պաշտոններն […]

Գեղարքունիքի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել /Ֆոտո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը,  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի