Ավստրալիայում ԼՂՀ-ն մշտական ներկայացուցիչ ունի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի` Քայլար Միքայելյանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահականը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։